Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաբոյանը Յալթայում ելույթ է ունենալու

Տնտեսություն
a8fd7a8f952291d8780b36452d4b0442


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Ուկրաինայի Յալթա քաղաքում կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի(МСАП) հերթական` 32-րդ նիստին:

Նիստի ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդես կգա «ՀՀ-ում մրցակցային քաղաքականության իրավիճակի եւ զարգացման միտումների մասին» զեկույցով:

ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ոչ միայն առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների, այլեւ այդ ուղղությամբ ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների համատեղ իրականացրած քայլերի արդյունքները, առկա խնդիրներն ու համագործակցության զարգացման հեռանկարները:

ԱՊՀ ՀՔՄԽ 32-րդ նիստի մասնակիցներին տեղեկատվություն կներկայացվի նաեւ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ:

Հայտնում են Հանձնաժողովի մամուլի ծառայությունից: