Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 մլդ դրամով ավելի հարկ

Տնտեսություն
4c5e9550e78d013a804e32e06f1584ba

2010թ սեպտեմբերին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել մոտ 60մլրդ դրամ` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը:

Սեպտեմբերի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

Մասնավորապես, 2009թ.-ի համեմատ, այս տարվա սեպտեմբերին հավաքագրվել է ավելի քան 4մլրդ դրամով ավելի հարկ:

Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս գերակատարում է արձանագրվել. սեպտեմբերին հավաքագրվել է 9.6մլրդ դրամ սոցիալական ապահովագրության վճար, ինչը մոտ 900մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը: