A
A
Գելենջիկի հյուրանոցներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳելենջիկի հյուրանոցներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել․ այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Նախնական տվյալների համաձայն՝ տուժել է 4 մարդ, որոնցից մեկը մահացել է»,- գործակալությանը հայտնել են Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների ծառայությունից: Երեք տուժածները հոսպիտալացվել են:
Ավելի ուշ փլատակներից դուրս է բերվել ևս մեկ տուժած, որին բժիշկները զննում են: Դեպքը տեղի է ունեցել քառահարկ մասնավոր հյուրանոցի խոհանոցում:
Փրկարարները տարհանել են մոտ 50 մարդու: Տեղի դատախազությունը ստուգումներ է սկսել: