Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գումարները կորզել են և անհետացել. տուժողները ՔԿ-ից պահանջում են բացահայտել կիբերզեղծարարներին (տեսանյութ)

Կիբերհանցագործություններից և ինտերնետային տարբեր զեղծարարություններից տուժած շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։ Նրանց շահերը ներկայացնող «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի խոսքով՝ պահանջը միայն զեղծարարներին հայտնաբերելը չէ։

Քաղաքացիները ցանկանում են, որ իրավապահները հայտնաբերեն նաև հափշտակված գումարները և ապահովեն դրանց վերադարձը տուժածներին։ «Ում է պետք արդարադատության նախարարությունն ու Քննչական կոմիտեն, եթե այս խնդիրները մնում են չլուծված»,- ասել է Կարագոզյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները տարբեր ժամանակներում դիմել են իրավապահ մարմիններին, սակայն իրենց խնդիրների մի մասը շարունակում է մնալ չլուծված։ Կիբեռզեղծարարությունների թեմայով քաղաքացիների բողոքները նոր չեն։ «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն նախկինում ևս ակցիաներ է իրականացրել։ Այսօր հավաքված քաղաքացիների պահանջը, սակայն, նույնն է՝ ոչ միայն արձանագրել հանցագործությունը, այլ հասնել դրա հետևանքների վերացմանը և վերադարձնել կորցրած գումարները։

Մանրամասները՝ տեսանյութում։