Բացել լրահոսը Փակել լրահոսը
825279644_1747021664095655_241465595699082787_n
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են․

Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի «Ա» խմբում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց պայքարում՝ Չինաստանի հավաքականը։

Հայ շախմատիստները արժանացել են նաև անհատական մեդալների։

Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։

Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։