Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրդեհ Խորենացու փողոցում (տեսանյութ)

Հունիսի 14-ին, ժամը 20։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող շենքի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին, մարվել՝ 21։22-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ)։