Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են (տեսանյութ)

Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հետագա կանխարգելիչ աշխատանքներն իրականացվելու են Մասիս քաղաքի աղբավայրի աշխատակիցների կողմից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներն ինը օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացրել Մասիս քաղաքի աղբավայրում:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել: