A
A
Տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ. ՀՀ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։
ՀՀ ՊՆ-ից «Տեղեկատվության ստուգման հարթակին» հայտնել են, որ տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։ Հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեսանյութի հետ կապված լրացուցիչ մանրամասները նույնպես կհաղորդվեն։