A
A
ՀՀ ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է իրավիճակը Սյունիքում
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել եմ հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել եմ 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
«ԵԽ հանձնակատարին եմ ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով»,-գրել է Թաթոյանը: