A
A
Փրկարարները գետից դուրս են բերել բնակչի դին
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 18-ին, ժամը 12:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքում՝ գետի մեջ, ոստիկանները դի են նկատել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մարտունի գետից դուրս են բերել Հ. Գ.-ի (ծնված 1944 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։