ՈՒԵՖԱ-ն բաժանեց գումարները
ՈւԵՖԱ-ն հրապարակել է անցած մրցաշարջանում եվրոպական գավաթներում հանդես եկած թիմերի պարգեւավճարների ցուցակները:
Չեմպիոնների լիգայի հաղթող Միլանի «Ինտերը» այդ մրցաշարի ընթացքում վաստակել է 48 մլն 759 հազար եվրո, իսկ բոլորից քիչ գումար բաժին է հասել Հայֆայի «Մաքաբիին»` 8,5 մլն: Եվրոպայի լիգայի հաղթողը` Մադրիդի «Ատլետիկոն», հարստացել է ընդամենը 6,357 մլն եվրոյով (ճիշտ է, մինչ այդ իսպանական ակումբը 15 մլն վաստակել էր չեմպիոնների լիգայի խմբային փուլում):
ՈւԵՖԱ-ն «համերաշխության» գումարներ է հատկացրել նաեւ բոլոր անդամ երկրների ազգային ֆեդերացիաներին: Եվրոգավաթների որակավորման փուլում մեր թիմերի ելույթների համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կստանա 600 հազար եվրո: Այս ցուցակով ՈՒԵՖԱ-ն բոլորից շատ գումար հատկացրել է Նորվեգիայի եւ Սլովակիայի ՖՖ-ին` 1,180-ական մլն, իսկ ամենաքիչը` Իսպանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ՖՖ-ին` 90-հազարական: