Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շիրակի մարզպետարանի աշխատակիցներն ուժերը փորձում են հրաձգության մրցումներում (տեսանյութ)

Չորրորդ տարին է՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից անցկացվում են հրաձգության մրցումներ պետական մարմինների աշխատակիցների միջեւ: Խոսքը վերաբերում է մարզպետարաններին, նախարարություններին, կառավարությանն առընթեր կառույցներին: Գյումրիում կայացել է ընտրական փուլը: Շիրակի մարզպետարանի աշխատակիցներն են ուժերը փորձել: Տղամարդկանց ու կանանց պայքարում լավագույն երեքը կմասնակցեն Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին: