Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավերժական շախեր

Սպորտ

Ջերմուկում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի նախավերջին 10-րդ տուրի 6 պարտիաներից 5-ն խաղաղ ավարտ ունեցան:

Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Շեն Յանի հետ, ընդ որում` դա նրան հաջողվեց հավերժական շախի օգնությամբ: Նույն եղանակով միավորը կիսեցին նաեւ մեր Էլինա Դանիելյանը եւ Մարթա Ֆիերոն, սակայն այս դեպքում հավերժական շախ հայտարարեց էկվադորցի շախմատիստուհին:

Ոչ-ոքի խաղացին նաեւ մրցաշարի առաջատարներ Նանա Ձագնիձեն (Վրաստան) եւ Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան), ուստի աղյուսակում որեւէ փոփոխություն չկատարվեց: 10 տուրից հետո վրացուհի գրոսմայստերը վաստակել է 8,5 միավոր: Նրանից մեկ միավորով ետ է մնում Տատյանա Կոսինցեւան, 2,5-ով Լիլիթ Մկրտչյանը, 3-ով` երեք շախմատիստուհիներ, այդ թվում Էլինա Դանիելյանը:

Այսօր տեղի կունենա վերջին, 11-րդ տուրը: Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի Բայրա Կովանովայի (Ռուսաստան), իսկ Էլինա Դանիելյանը` Տատյանա Կոսինցեւայի հետ: