A
A
Վճիռը` օգոստոսի 6-ին
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 6-ին Վարչական դատարանը կհրապարակի մի վճիռ, որին հատկապես սպասում են 7230 քաղաքացի: Խոսքը գազի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների հայցի մասին է:
Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ, դեռ ապրիլ ամսին քաղաքացիները հայցադիմում էին ներկայացրել Վարչական դատարան` համարելով անհիմն գազի թանկացումը: Հայցը քննվել է գրավոր ընթացակարգով, թեեւ հայցվոր կողմը ցանկանում էր բանավոր քննել:
Նշենք, որ ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները 1000 քմ գազի դիմաց վճարում են 132.000 դրամ` նախկին 96.000 դրամի, իսկ խոշոր սպառողները` 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն: