Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձվի գնի իջեցումը` վարույթի հիմք

Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացրեց «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

«Հիմք ընդունելով նշված ապրանքային շուկայում հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքները, ինչպես նաեւ վերջին օրերին մամուլի հրապարակումները ձվի շուկայում տեղի ունեցող մտահոգիչ երեւույթների վերաբերյալ` ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ հարուցեց տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի իրացման գների իջեցմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ;