Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորսայում

Տնտեսություն

Հունիսի 28-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77 365152 ԱՄՆ դոլար՝ 367.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 65195 632 ԱՄՆ դոլար՝ 369.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 368.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 367.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.9 մլն ԱՄՆ դոլար: Հայտնում են ԿԲ մամլո ծառայությունից: