Ռոբոտները շրջում են
Աջակցիր «Ա1+»-ինՌոբոտները սկսել են իրենց շրջագայությունները: Ռոբոտների առաջին ցուցադրության վայրը Վանաձոր քաղաքն էր, իսկ ավելի կոնկրետ` Շ.Ազնավուրի անվ. Մշակույթի պալատը:
Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին ական փնտրող, գծին հետևող, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտները, ցուցադրվեցին համաշխարհային ռոբոտատեխնիկային վերաբերող ֆիլմերի, կներկայացվի ԱրմՌոբոտիքսի մասին և ռոբոտների կիրառությունը ռազմական ոլորտում թեմաներով գործարար ներկայացում:
Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում նախատեսվում է ռոբոտների ցուցադրություններ անցկացնել նաև Երևանի տարբեր հատվածներում, ինչպես նաև ՀՀ մարզերում:
ԱրմՌոբոտիքսի շրջանակներում անցկացվող ռոբոտների մրցույթների նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը և խթանել նոր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում: