«Կըսեն գնացեք, բայց ու՞ր». Սահակյանները կմնան անտո՞ւն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍահակյանների ընտանիքը 2014 թվականից Շիրակացի թաղամասի՝ իրենց խոսքով ասած, լքված շենքում բնակություն են հաստատել մի շարք պաշտոնատար անձանց դիմելուց հետո: 7 տարիների ընթացքում ընտանիքը բնակարանը փոքրիշատե վերանորոգել է՝ ստեղծելով բնակվելու համար նվազագույն պայմաններ
: Օգնել են նաեւ բարեգործական կազմակերպություններն ու ընտանիքի 3 անչափահասների հովանավորները: Հիմա հայտնվել է բնակարանի սեփականատերը, որը բնակվում է ՌԴ-ում եւ բնակարանն ազատելու զգուշացումից հետո դիմել է ԴԱՀԿ, որտեղից էլ նույն պահանջը դատական կարգով է ծանուցվել Սահակյաններին:
Շուտով ծնվելու է Սահակյանների 4-րդ երեխան ու, ըստ ծանուցագրի, արդեն անօթեւանի կարգավիճակով. մարզպետարան, համայնքապետարան ընտանիքն արդեն դիմել է, բայց պատասխանել են՝ իրեն իրավասություններում չի գտնվում խնդրի լուծումը:
Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում