Բացել լրահոսը Փակել լրահոսը
136942356_1662311110608621_7384477011812197652_n
A A
Պաշտոնական

Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: