Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ 

Միայն վերջին երեք ամիսների ընթացքում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում  Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական  միջոցներ։ 

Նշված ժամանակահատվածում շահառու են եղել Կապան, Ակունք, Մեծավան, Շողակաթ, Անի, Ալավերդի, Եղեգիս, Գեղամասար, Մարմաշեն , Եղվարդ, Սարչապետ և  Ախթալա համայնքները։ Տրամադրված աջակցությունը բազմազան է և ներառում է անիվավոր տրակտոր, հացահատիկային կոմբայն, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ, գրեյդեր, թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր և այլն, ընդհանուր առմամբ` 50 միավոր տեխնիկա և մեծ թվով աղբամաններ։ 

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում  է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարություն,  Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։ 

Նույն ծրագրի շրջանակում տեխնիկական վերազինման տեսանկյունից` ակտիվ  են լինելու նաև առաջիկա ամիսները, գյուղատնտեսական տարին սկսելուն ընդառաջ համալրումներ են սպասվում նաև մեծ թվով  այլ  համայնքների։

ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն