Բացել լրահոսը Փակել լրահոսը
136621058_2797095353882998_4511795105578146449_n
A A
Պաշտոնական

Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը խորհրդատվություն է տրամադրել պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հունվարի 6֊ին ֆրանսիացի բժիշկների խումբը՝ բժիշկ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ խորհրդատվություն են անցկացրել Գյումրու բժշկական կենտրոնում և Գյումրու ծննդատանը։

Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերն անվճար խորհրդատվություն է տրամադրել պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին, իսկ մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը Գյումրու ծննդատանը ուսումնասիրել է բժշկական օգնության կարիք ունեցող կանանց։
 
Մինչ այդ Գյումրու ծննդատանը շրջել և նորաթուխ մայրիկներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։