Բացել լրահոսը Փակել լրահոսը
մառախուղ
A A
Պաշտոնական

Կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը. եղանակը՝ առաջիկայում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև` ցածր ջերմային ֆոնը»։