Բացել լրահոսը Փակել լրահոսը
135322491_4969322966443535_2675375684058432497_n
A A
Պաշտոնական

Մաքուր բիզնես - 120մլն եվրո․ էկոնոմիկայի նախարար

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոփյանի ՖԲ-յան գրառումը

Մաքուր բիզնես - 120մլն եվրո .

Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։

Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ ԱՅՍՕՐ, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։ . Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15հզ տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44հզ տոննա:

Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը: