A
A
Ինչպես է Վիրահայոց թեմում նշվելու Սուրբ Ծնունդը
Աջակցիր «Ա1+»-ինՀայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու տոնացույցով, Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Ի նշանավորումն Սրբազան տոնի՝ Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալոյցի և Աստվածհայտնության Սուրբ Պատարագ:
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, 2021 թվականի հունվարի 5-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կմատուցվի Ճրագալոյցի և Աստվածհայտնության Սուրբ Պատարագ:
5-01-2021
Սկիզբը՝ 17:00
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Սուրբ Պատարագ
Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոն է:
Սուրբ Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը (ըստ ժողովրդի՝ խաչը ջուրն են գցում):
Սուրբ Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը (ըստ ժողովրդի՝ խաչը ջուրն են գցում):
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
6-01-2021
Սկիզբը՝ 10:30
Սկիզբը՝ 10:30
Հիշատակ մեռելոց - Հոգեհանգստյան պաշտոն
7-01-2021
Սկիզբը՝ Ժամը 12:00
Հրավիրում ենք Թեմում գործող հայոց եկեղեցիներ՝ մասնակցելու ծիսական արարողակարգերին.