Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման-թաթոյան
A A
Պաշտոնական

Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը «Ա1+»-ի 30-ամյակի կապակցությամբ

Հարգելի՛ «Ա1+»-ի թիմի անդամներ,
 
Շնորհավորում եմ բոլորիդ լրատվամիջոցի 30-ամյակի կապակցությամբ: Դուք ձեր համառությամբ, նվիրումով և դժվարություններին դիմակայելով ապացուցել եք, որ ազատ մամուլն ու խոսքի ազատությունն միայն խոսքեր չեն և դրան հասնելն ուղիղ համեմատական է ժողովրդավարության կայացմանը երկրում:   
 
Հակառակ դժվարություններին՝ տասնամյակներ շարունակ «Ա1+»-ը սկսնակ լրագրողների համար եղել և շարունակում է մնալ պրակտիկ լրագրության յուրացման լավագույն խմբագրություններից մեկը՝ շնորհիվ նվիրված ու պրոֆեսիոնալ թիմի՝ տալով ամուր հենք մասնագիտական զարգացման համար: 
 
Այսօր առավել, քան երբևէ յուրաքանչյուրս մեր ոլորտում պետք է միավորենք մեր կարողությունները, զարգացնենք քննադատական միտքը հանուն մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման:
 
Մաղթում եմ, որ ձեր աշխատանքով շարունակեք օրինակ լինել բազմակարծության ապահովման գործում: 
 
 
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան