Մխիթար Հայրապետյանը՝ Բյուրականի աստղադիտարանի շուրջ ստեղծված իրավիճակի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է․
Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան»
ՊՈԱԿ-ում առկա խնդիրները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն
իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող առերևույթ
խախտումների վերաբերյալ քրեական գործերը՝ ս․ թ․ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում
կայացել էր հանդիպում աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ։
Հանդիպման արդյունքում գործընկերոջս՝ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության,
մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական
հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով ՀՀ ԳԱԱ Վ.
Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է ՀՀ
պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրում։
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2020թ. հոկտեմբերի
14-ի թիվ 20-Ա, նոյեմբերի 4-ի թիվ 21-Ա և նոյեմբերի 9-ի թիվ 22-Ա
հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի
աստղադիտարան» ՊՈԱԿ-ում ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 10-ի
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության
2020 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է 2016-2019թթ. և 2020թ
հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ
ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման,
ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատման ստուգում, որն
ավարտվել է 2020թ. նոյեմբերի 24-ին։
Ստուգման արդյունքում արձանագրվել են տարաբնույթ առերևույթ խախտումներ,
որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությանը և նախաքննություն իրականացնող
մարմիններին։
Որպես ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ ցանկանում եմ վստահեցնել,
որ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և բոլոր գիտական և
կրթական հաստատությունները շարունակ գտնվելու են մեր տեսադաշտում՝ ոլորտի
բարեփոխումների, զարգացման, արդիականացման և հնարավոր խախտումներից
խուսափելու նպատակով։