Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Օրհնությունը թող անպակաս լինի բոլորիցդ, իսկ գալիք տարին՝ զերծ նոր արհավիրքներից. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչպես երեկ հաղորդվել է, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել՝ ՀՀ տարածքում գտնվող բռնի տեղահանված արցախցիների համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով:

Ի լրումն ողջ հայության և ՀՀ ու ԱՀ կառավարությունների հսկայական ջանքերի՝ ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների բազմաթիվ սոցիալական առաջնահերթ խնդիրները: Ե՛վ այդ կարևոր ֆինանսական աջակցության, և՛, ընդհանրապես, Արցախում իրականացվող հումանիտար լայնածավալ ծրագրերի ու խաղաղապահ առաքելության համար, մեկ անգամ ևս արցախահայության անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալական խոսքն եմ հղում նաև մեզ աջակցության ձեռք մեկնած բոլոր երկրներին ու կազմակերպություններին: Դե իսկ հայության անվերապահ աջակցության մասին բազմիցս խոսել եմ և իմ երախտագիտությունն ու հպարտությունը հայտնել մեր համազգային համախմբման առթիվ: Արցախը երբեք չի մոռանա: Աստծո զորավոր Օրհնությունը թող անպակաս լինի բոլորիցդ, իսկ գալիք տարին՝ զերծ նոր արհավիրքներից»: