Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգումը պետք է այս նոյեմբերին ավարտվեր (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 90 կմ երկարությամբ M6 մայրուղու հիմնանորոգման ծրագիրը նախատեսված է իրականացնել երկու փուլով։ Առաջին փուլին Վանաձոր-Թումանյան շուրջ 38 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը մեկնարկեց 2016 թվականի սեպտեմբերին ու ճանապարհը շահագործման հանձնվեց 2018-ի դեկտեմբերին։

Երկրորդ փուլում Թումանյանից մինչև Բագրատաշենի անցակետ շուրջ 52 կն ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2018 թ․-ի դեկտեմբերին և ըստ պայմանագրի պետք է ավարտվեին 2020 թ․-ի նոյեմբերին, սակայն ինչպես հայտնի է, ճանապարհի շատ հատվածներում ավարտված չեն նույնիսկ հողային աշխատանքները։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում