Մասնակիցներ Վանից
Աջակցիր «Ա1+»-ին10 օրից Երևանում կկայանա CTS 2010 միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը:
CTS2010 ամենամյա 10-րդ Միջազգային Զբոսաշրջային Ցուցահանդեսը տեղի կունենա 2010 թվականի մայիսի 14-15-ը «Մոսկվա» կինոթատրոնում:
Կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկական միությունը (AATA) և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:
Ցուցահանդեսին մասնակցելու են նաեւ ընկերություններ Թուրքիայից` մասնավորապես Վան նահանգից:
Ըստ կազմակերպիչների` CTS2010 ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 14-ին կազմակերպվելու են կլոր սեղան-քննարկում և դեմ-առ-դեմ հանդիպումներ տարածաշրջանային զբոսաշրջության թեմայով:
«CTS2010 ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալու այս ոլորտում Հայաստան-Թուրքիա գործարար փոխհարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին»,-ասված է մամլո հաղորդագրության մեջ: