Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 կոմբայն Իրանից

Տնտեսություն

ՙԻրանի կարողություններից օգտվելով նորոգում ենք պատերազմի ընթացքում վնասված գյուղատնտեսական մեր տեխնիկան՚,- Իրանում հայտարարել է ԼՂՀ Գյուղատնտեսության նախարար Արմո Ասատրյանը:

Նա հավելել է, որ պատերազմի ընթացքում գրեթե ոչնչացվել է Ղարաբաղի գյուղատնտեսության ենթակառույցները եւ իրենք նպատակադրվել են ամենաարդիական սարքավորումներով հագեցնել գյուղատնտեսությունը:

ՙՄենք ստորագրել ենք Իրանի կողմից արտադրված 20 կոմբայն ստանալու համաձայնագիր, որից արդեն ստացել ենք 10-ը, մնացածը կստանանք շուտով ստանալու: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է մեկ միլիոն դոլար՚,-ասել է նախարարը


Ըստ ՙՀայաստան՚ լրատուի` Գյուղատնտեսության նախարարն Իրանի կենտրոնական նահանգի նահանգապետին հրավիրելով Ղարաբաղ` ասել է, որ իրանցիները շատ հարգված են Հայաստանում եւ Հայաստանի ու Իրանի ստորագրված տնտեսական համաձայնություններն ապահովել են փոխադարձ գործակցության բոլոր հիմքերը: