Բացել լրահոսը Փակել լրահոսը
The-Best-Street-Style-From-New-York-Fashion-Week-AW-2020
A A
Ի դեպ

Տասը դետալներ, որոնք այս տարվա աշունը կդարձնեն  ավելի թրենդային

Յուրաքանյուր կին ինքն է ընտրում, թե ինչ ոճային և գունային համադրություններով լցնի իր պահարանը, սակայն նորաձևության աշխարհի հնարամիտ խորհուրդներին հետեւելը հեշտացնում է  ընտրությունը։

«Անցնում են ոչ միայն տարիները, այլ նաև թրենդները»,- գրում է  «The trend spotter»,-ը և ներկայացնում այս տարվա թրենդները։

Առանձնացվել են տասը փոքրիկ դետալներ, որոնց շնորհիվ  հաստատ թրենդային կլինեք այս տարվա աշնանը։

 

1․ Վառ կոստյումներ

Ճի՛շտ է, այս տարվա գույները պաստելային բաց երանգներն են, բայց հնարավոր չէ ժխտել , որ  վառ գույները լցնում են յուրաքանչյուր օր։ Ցանկալի է ընտրել վառ կարմիր կամ կապույտ։ Սակայն պետք չէ մոռանալ նաև մաշկի գույնի մասին․ ընտրեք հնարավորինս ձեր մաշկի գույնին համահունչ գունային երանգներ։ Ավելացրեք բարձրակրունկներ ու մի քանի աքսեսուարներ, և սա ձեզ թույլ կտա ավելի նկատելի դառնալ։

 

2․ Շագանակագույն կաշվե բաճկոններ․

Սառը ամիսներին սա համեմատաբար ավելի դասական և մի փոքր էլ թերագնահատված տարբերակ է, բայց այս տարվա աշնանն այն դեռևս դասվում է թրենդների շարքին։ Ընտրում եք նաև մի բարակ շալվար կամ կարճ կիսաշրջազգեստ, և թրենդային ոճը պատրաստ է։ Համադրության համար հիանալի երանգներ են՝ սևը, մոխրագույնը և կապույտը։ 

 

3․ Ամենուր բնական  եւ հանգիստ երանգներ

Կարող եք ընտրել ավազի երանգ ունեցող կոստյում և համադրել կաշվե կիսաշրջազգեստի հետ։ Մի վախեցեք փորձարկումներ անել՝ գունային երանգների հետ։ Միշտ հիշեք՝ երբ հերթը հասնում է նորաձևությանը, մեր հնարավորություններն անսպառ են։

 

4․ Լայն տաբատներ՝ ծայրերը երկարաճիտ կոշիկների մեջ

 Ուղիղ տաբատների ծայրերը դնելով երկարաճիտ կոշիկների մեջ՝  ստանում ենք ոճային դասական տեսք։ Մանավանդ, եթե ձեզ գրավում է cowboy design-ը, ապա այս դեպքում ավելի հեշտ կլինի գտնել ձեր անհատականությանը համապատասխանող տարբերակ։

 

5․ Կապույտը՝ բնական երանգների մեջ․

Կապույտ գունավորում ունեցող չեզոք գույները սեզոնի ամենատարածված համադրություններից են։ Կարող եք ընտրել նրբագեղ շագանակագույն կոստյում՝ վառ կապույտ պայուսակով։ Կամ հագեք կապույտ երանգով միատոն հագուստ՝ կերպարին ավելացնելով մի զույգ դասական կաշվե կոշիկ։ Սա հիանալի տարբերակ է բոլորի համար։

 

6․ Մաքսիմալ դեղին հագուստ

Նույնիսկ ամենացուրտ և սառը օրերին կարելի է ավելացնել մի փոքր արևային դեղին։ Դեղինը համարձակ և վառ գույն է, որն անմիջապես ուշադրություն է գրավում։ Գույնը կարելի է ընդգծել տարբեր երանգներով, սպիտակ սվիտերով և շագանակագույն կոշիկներով։

 

  1. Կրեմային երանգով երկարաճիտ կոշիկներ

Նրանք հիանալի տեսք են տալիս համեմատաբար ավելի ցուրտ ամիսներին։ Անկախ նրանից՝  նախընտրում եք տաք թե սառը պաստելային երանգներ, դուք կարող եք նախապատվությունը տալ երկուսին էլ։ Այն կարելի է համադրել սպիտակ շապիկով կամ սև զգեստով։

 

8․ TIGER PRINTS

Այս օրիգինալ և թարմ թրենդը հրաշալի միջոց է մոխրագույն երանգին համադրելու համար։ Սևի և տաք շագանակագույնի համադրությունը աշնանային այս սեզոնին հիանալի է նայվում։ Ոճին կարելի է ավելացնել նաև կապույտ ջինսեր և անել ցանկացած փորձարկումներ՝  աքսեսուարների և կոշիկների հետ։ Այս թրենդը համարվում է հեշտ և հիանալի միջոց տեսքը թարմացնելու համար։

 

9․ Փափուկ պայուսակներ

 Կարող եք ընտրել վառ կապույտ, նարնջագույն, շագանակագույն, դեղին, սպիտակ երանգներ։ Սա յուրաքանչյուրին հարմար և մոդայիկ տարբերակ է`  կերպարն ընդգծելու համար։

 

10․ Շղթա վզնոցներ եւ կլոր ականջօղեր

Նորաձևության աշխարհում այս դասական աքսեսուարներն անժամկետ են և դիզայնով համապատասխանում են ցանկացած տեսակի հագուստի։ Առհասարակ կարելի է նախապատվությունը տալ թե՛ արծաթագույնին, թե՛ ոսկեգույնին։ Չնայած նրան, որ հայ աղջիկները նախապատվությունը տալիս էին արծաթագույնին, այնուամենայնիվ նորաձևության աշխարհում դիզայներներն ու մոդելները նախընտրում են ոսկեգույնը։ Այժմ ոսկեգույն շղթաներն ու ականջօղերը լայն տարածում են գտել նաև Հայաստանում։ Այս աքսեսուարները կարելի է կրել համարձակ տեսք ստանալու համար։

 

Հիշեք, նորաձեւությունն առաջարկում է, բայց չի պարտադրում։ Ընտրողը միշտ դուք եք։

 

Լուսանկարը՝ «The trend spotter»-ի