Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լոռվա_բնություն
A A
Պաշտոնական

Հաշվարկվել է 7.073.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս (տեսանյութ)

Հաշվետվություն ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մայիսի 04-ից 08-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 7.073.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 640.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 19 դեպք, 16-ով հաշվարկվել է 7.022.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, 4-ով հաշվարկվել է 51.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 140 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

        Իրականացվել է թվով 1 ստուգում, որի արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (2.333.400 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք):

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 656.446 ՀՀ դրամ: