Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վթար
A A
Հասարակություն

Շղթայական ավտովթար Երեւանում

Հունիսի 14-ին, ժամը 06։29-ին  Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Ա․), «Mercedes E320» (վարորդ՝ Գևորգ Հ․, ծնված 1980 թ.), «Mercedes SLK» (վարորդ՝ Արթուր Չ․, ծնված 1992 թ.) և «Mazda 3» (վարորդ՝ Արամ Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

ԱԻՆ