Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայտնաբերվել են Պարետի կողմից տրված ցուցումների և կանոնների պահպանման մի շարք խախտումներ (տեսանյութ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ աշխատակիցները վաղ առավոտից դիտարկվել են Ավան վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեությունը։ Իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են Պարետի կողմից տրված ցուցումների և կանոնների պահպանման մի շարք խախտումներ և թերություններ․ Մասնավորապես`

❌միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում

❌տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։

Արձանագրված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։