A
A
Հայտնաբերվել են Պարետի կողմից տրված ցուցումների և կանոնների պահպանման մի շարք խախտումներ (video)
Support A1+!ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ աշխատակիցները վաղ առավոտից դիտարկվել են Ավան վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեությունը։
Իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են Պարետի կողմից տրված ցուցումների և կանոնների պահպանման մի շարք խախտումներ և թերություններ․
Մասնավորապես`
❌միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում
❌տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։
ℹԱրձանագրված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։