Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hayk_Chobanyan_IMG
A A
Քաղաքականություն

«Տավուշ տեքստիլն» աշխատում է իր բնականոն հունով․ մարզպետ (տեսանյութ)

Տավուշի մարզում մասսայական անտառահատումներն այլևս վերացած են, և գոյություն ունեցող ոչ օրինական դեպքերը հիմնականում հայտնաբերվում են և համապատասխան ընթացք են ստանում։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա պնդմամբ՝ անտառահատման դեպքերն 99 տոկոսով կրճատվել են և՛ պետական կառույցների, և՛ հանրային հսկողության շնորհիվ։ Ինչ վերաբերում է «Հայանտառ»-ի կադրային քաղաքականությանը, մարզպետն ասաց, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, և ամբողջ անձնակազմը 100 տոկոսով պետք է փոխվի.

«Նախորդ շրջանում փոխկապակցված են եղել «Հայանտառի» աշխատակիցները և՛ կրիմինալ կառույցների հետ, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը»։ Կադրային փոփոխությունների համար, ըստ մարզպետի, պետք է օրենսդրական համապատասխան հիմքեր ստեղծվեն, որովհետև այդ մարդիկ աշխատում են իրենց աշխատանքային պայմանագրի հիման վրա, և այս աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս, որ ուղղակիորեն այդ մարդկանց ազատեն աշխատանքից։

Ինչ վերաբերում է մարզում կորոնավիրուսային իրավիճակին, Չոբանյան ը տեղեկացրեց, որ մարզում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 133 վարակակիր, 26 գտնվում են ԲԿ-ներում, մեկուսացվածների թիվը 600 է: Խոշոր օջախ եղել է «Տավուշ տեքստիլ»-ում, այնտեղ անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում, վարակվածները մեկուսացվել են, և դրանից հետո էական փոփոխություն այնտեղ չկա, գործարանն աշխատում է իր բնականոն հունով,- տեղեկացրեց նա։

Մարզում գործում է դիմակների արտադրության, ըստ մարզպետի սպասելիքները արդարացվել են: Ամսական արտադրվում է 10 մլն դիմակ, շուտով Հայաստան կներկրվեն ևս երկու հոսքագծեր, որոնք կկրկնապատկեն արտադրման ծավալները։