Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)

Հրազդանի կիրճում՝ Հաղթանակի կամրջի հարևանությամբ, անցկացվեց մաքրապատում, որի ընթացքում տարածքը մաքրվեց տասնամյակների ընթացքում կուտակված շինարարական և կենցաղային աղբից, ինչպես նաև տարատեսակ այլ թափոններից։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Պարբերաբար կազմակերպվող նմանատիպ միջոցառումների նպատակն է մաքուր պահել Հրազդանի կիրճը, որը Երևանի բնական միջավայրի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից է»,- ասվում է հաղորդագրությունում։