A
A
Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Վիեննա
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: