A
A
Վառվեցին Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը․ լուսանկարներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 20-ին մեծ հանդիսությամբ և տոնական բարձր տրամադրությամբ վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Մինչ լույսերի վառման արարողությունը, «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ տասնյակ ձմեռ պապիկներ Աբովյան փողոցից երթով շարժվեցին դեպի Կենտրոնական հրապարակ, ապա քաղաքապետի հետ միասին վառեցին գլխավոր եղևնու լույսերը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապացկությամբ: Քաղաքապետն իր խոսքում նշեց, որ 2019 թվականը Գյումրիի համար աննախադեպ տարի էր: Մի շարք ոլորտներում քաղաքը լուրջ հաջողություններ ունեցավ: Քաղաքապետն այնուհետ ընդգծեց, որ 2020 թվականին ևս բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելու, իսկ այդ գործում կարևոր է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը:
Գյումրիի քաղաքապետարան








