A
A
Ստորագրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, գործարկվել է armspyurk.com հարթակը
Աջակցիր «Ա1+»-ինՍտորագրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Գործարկվել է armspyurk.com հարթակը։
Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։
Եկեղեցուն աջակցող հանրագրով, մասնավորապես, ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել և պառակտել Հայ Առաքելական Եկեղեցուն:
Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ առաքելական Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, միասին պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հավատացյալների իրավունքները և ժողովրդավարության հիմքերը:
Ստորագրահավաքին մասնակից դառնալու և հանրագիրը ստորագրելու համար պետք է այցելել https://armspyurk.com/ կայքը և հետևել բոլոր հրահանգներին։