A
A
Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին գաղտնալսել են ԱՊՀ-ից. Քննչական կոմիտեի ղեկավարը նոր տվյալ է ասում. Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինՔննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանին այսօր ԱԺ-ում հարցրեցինք, թե գաղտնալսումների աղմկահարույց գործով ի՞նչ արդյունքներ ունեն, որեւէ եզրակացության եկե՞լ են, գրում է Aravot.am-ը:
Նա պատասխանեց. «Մեզ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել են այդ ֆայլերը: Հայաստանից չի: Հարցաքննության շահերից ելնելով՝ ես կգերադասեմ այդ գործից չխոսել: ԱՊՀ-ից է»: Հիշեցնենք, որ ՔԿ ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, որ վարկածներից մեկն այն է, որ գաղտնալսումն արել են արտերկրում՝ հայերի կողմից. «Այդ հարցին մենք կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այդ անձին, ում հետ կապվում է»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում