Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1322
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի անունից ծաղկեպսակ էր բերվել Եռաբլուր

Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորած խմբի կողմից Ազգային ժողով ներխուժման և Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ութ պաշտոնյայի սպանության 20-ամյակը։

Բարձրաստիճան պաշտոնյաները, ազատամարտիկների, քաղաքացիները եկել էին «Հոկտեմբերի 27»-ի իրադարձություն ներին զոհ դարձած պետական, ռազմական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին հարգանքի տուրք մատուցելու։ 
 
Նրանք ծաղիկներ խոնարհեցին, ծաղկեպսակներ դրեցին նրա շիրիմին։
 
Ի թիվս այլ ծաղկեպսակների՝ ծաղկեպսակ էր բերվել նաև Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր, Արցախյան ազատամարտի տարիներին Էջմիածնի ջոկատի հրամանատար, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից՝ «Սիրելի Սպարապետին զորավար Մանվել Գրիգորյանից» վերտառությամբ։
 
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս կալանավորված է։