A
A
Հայաստանի և Լիբանանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։
Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկու երկրներում և տարածաշրջանում առկա իրավիճակին՝ կարևորելով փոխըմբռնման մթնոլորտում երկխոսության շարունակականությունը։
Շեշտվել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների հանգամանքը:
Զրույցի ընթացքում ընդգծվել է առաջիկայում Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կարևորությունը, անդրադարձ է կատարվել համաժողովի օրակարգային հարցերին, ընդգծվել է գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու նպատակով համագործակցության խորացման անհրաժեշտությունը։