Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Պաշտոնական

Իրանական կողմը պատրաստ է իր փորձը ներդնել Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործում

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամի և Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Իրանական կողմը ներկայացրել է Թեհրանի մետրոպոլիտենի պատմությունն ու տեխնիկական հնարավորությունները՝ անդրադառնալով նաև ոլորտում իրականացվող ծրագրերին։

Պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձն ու ծառայությունները, մասնավորապես՝ թունելաշինության, վագոնաշինության և մետրոպոլիտենային ենթակառուցվածքներին առնչվող այլ ուղղություններում:

Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենում իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ենթակառուցվածքների արդիականացման ընթացքը, ինչպես նաև զարգացման առաջիկա նախագծերը։ Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։