Պետք է հասկանամ՝ ո՞ւմ է օժանդակել․ Մարուքյանը՝ Արսեն Բաբայանի հետ կապված իրավիճակից
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ ՀՔԾ պետին, ներկայացուցիչներին հրավիրեն խմբակցություն և փորձեն հարցեր տալ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը։
«Հիմա Արսեն Բաբայանը մեղադրվում է որպես օժանդակող, ես պետք է հասկանամ՝ ո՞ւմ է օժանդակել՝ Արա Բաբլոյանի՞ն, թե՞ Հրայր Թովմասյանին։ Հիմնականում ում որ օժանդակել է, նա չկա քրեական գործում»,- ասաց պարոն Մարուքյանը։
Նա հավելեց, որ ուշադիր հետևում են այդ գործընթացին, և եթե նկատեն, որ յուրաքանչյուր գործընթաց դուրս կգա Սահմանադրության, օրենքների շրջանակից, բարձրաձայնելու են դրա մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնատար կեղծիք կատարելու համար։
Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով։