Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hayk Marutyan 1
A A
Հասարակություն

Սա վերջը չէ, լինելու է շատ ավելի լավ․ Հայկ Մարությանը՝ աղբահանության իրականացման մասին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը մտավախություն չունի, որ «Սանիթեք» ընկերությունը կարող է դիմել արբիտրաժային դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Եթե «Սանիթեք»-ը որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծեց քաղաքապետը։

Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանի աղբահանությունը իրականացնող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվում է թե՛ կազմով, թե՛ տեխնիկայով։ Մեկ հիմնարկը բավարա՞ր է, որպեսզի աղբահանությունը պատշաճ իրականացվի․ հարց ուղղեցին քաղաքապետին։

Հայկ Մարությանը աղբահանության իրականացումը գնահատում է դրական, բայց ոչ վերջնական։

«Դուք արդեն տեսնում եք արդյունքները, արդեն ասացի, որ համալրվում է ընկերության և՛ կազմը, և՛ տեխնիկան։ Այսօր մենք արդեն տեսնում ենք դրական փոփոխություններ, բայց սա վերջը չէ, լինելու է շատ ավելի լավ։ Մինչ այս փոխել ենք 4000 աղբաման, նախատեսում ենք փոխել 9000 աղբաման։ Այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսվում է, որ պետք է աշխատի 54 մեքենա, այս դրական դինամիկան շարունակվելու է։ Ինչ վերաբերում է սանմաքրմանը, մենք սկսել ենք մարդկանց հավաքագրումը, և այդտեղ լինելու է դրական դինամիկա»,- ընդգծեց Հայկ Մարությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև տրանսպորտի նոր ցանցի մասին։

«Միչգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, աշխատում ենք, 2 օրից հանդիպում կա փոխվարչապետի հետ մեր գործողությունները կոնկրետ պլանավորելու համար»,- ասաց քաղաքապետը։