Բացել լրահոսը Փակել լրահոսը
72098026_1484744454998961_282776115578142720_n
A A
Հասարակություն

Վաղուց մարդուն չեն հետապնդել զուտ ընկերական կապերի համար՝ փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի սանիկի մասին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փաստաբանը պնդում է՝ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործն անհիմն է, նրա նկատմամբ ընթանում է ակնհայտ ապօրինի հետապնդում։ Նա վստահ է՝ հետապնդման պատճառը միայն նրա եւ Հրայր Թովմասյանի միջեւ կապն է։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ 

«Վաղուց մարդուն չեն հետապնդել զուտ իր ընկերական կապերի համար։ ՄԵղադրանքի որոշման մեջ դուք չեք գտնի որևէ նկարագրություն, թե ինչ է իրականում արել Փանոսյանը»,- ասաց Աթանեսյանը։

«Խոսքը գնում է բոլորիս համար հայտնի Առաջին նոտարական գրասենյակի տարածքի սեփականաշնորհման մասին։ Տարածքը դեռևս 2009 թվականին Կառավարության որոշման հիման վրա հանձնվել է Երևան համայնքին որպես սեփականություն։ Կայացած դատավարության արդյունքում վճռվել է, որ համայնքն ազատ է տնօրինել նշված տարածքը, ուստի տարածքը վաճառաել են մասնավոր անձին, վերջինս էլ մեկ տարի տնօրինումից հետո վերավաճառել է Նորայր Փանոսյանի քեռորդուն»։

Վերջինս  ռուսաստանաբնակ գործարար է։ Փաստաբանի խոսքով՝ նա տարածքը ձեռք է բերել 160 հազար դոլարով, մինչդեռ նախորդ գնորդը դրա համար վճարել է 110 հազար դոլար։

«Այս ամենի մեջ նախաքննական մարմինը տեսնում է, որ Նորայրը անհայտ ժամանակ անհայտ անձանց հետ այդ ամենը կազմակերպել է։ Տեսեք, 2009-ին, երբ տարածքը տրվել քաղաքապետարանին, Նորայրն այդ ժամանակ չի աշխատել Արդարադատության նախարարությունում։ Իսկ վերջին վաճառքը եղել է այն ժամանակ, երբ Նորայրն արդեն աշխատանքից դուրս է եկել»,- նշում է Աթանեսյանն ու հավելում, որ անհայտ անձինք, ենթադրաբար այդ ժամանակվա ՀՀ  Արդարադատության նախարարը և Երևանի քաղաքապետն են։

Տիգրան Աթանեսյանը, որպես իր ասածի ապացույց հավելում է՝  նախաքննական մարմնի կազմած բոլոր նյութերում և արձանագրություններում  նշվում է այն հարցը, թե ինչ կապ ունի Հրայր Թովմասյանը նշված տարածքի մասնավորեցման և վաճառքի հետ։

«Ընդ որում այդ հարցերն, ըստ մեզ հասանելի նյութերի, ոչ մի դրական արձագանք չեն ստանում»,- ասում է փաստաբանը։

Աթանեսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին հուլիս ամսին հակառակ իր կամքի տարել են 6-րդ վարչություն և այնտեղ պահել 9 ժամ։ Այս մասին Փանոսյանն ասել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին, սակայն որևէ արձագանք չի ստացել։

«Իր բարեկամներին են տարել, պահել են, մասկի շոու են կազմակերպել։ Դրանից հետո նա Հայաստանից դուրս է գնացել, տեղեկանալով, որ քրեական գործ է հարուցվել՝ վերադարձել է Հայաստան»,- ասում է Տիգրան Աթանեսյանը։