Նախատեսվում է զբոսայգին անվանակոչել Դիանա Աբգարի անունով
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու նիստի ժամանակ քննարկվեց Երևանում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին առաջարկը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոնյանը, ներկայացնելով առաջարկը, նշեց, որ 9 օր հետո կլրանա նշանավոր հասարակական գործիչ գրող և հրապարակախոս, Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր հյուպատոս և աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կին, բարեգործ Դիանա Աբգարի 160-ամյակը։
«Ինձ մեծ պատիվ է ներկայացնել այս նախագիծը, որով առաջարկվում է Երևանի գլխավոր պողոտայի ՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրչյանի փողոցներով և Մաշտոցի պողոտայով պարփակված զբոսայգին անվանակոչել Դիանա Աբգարի անունով»։
Ավագանու անդամը նշեց, որ թեև նա ուղղակի կապ չունի այս զբոսայգու հետ, քանի որ երբեք չի եղել Հայաստանում, սակայն նա մեծ կապերով կապված է մեր ժողովրդի և պատմության հետ։
«Այն, որ մենք մինչ օրս ոչ մի կերպ չենք հավերժացրել նրա անունը և նրա մասին չենք պատմում մեր դասագրքերում, մեր թերացումն է, որ մենք նրան չենք գնահատել ըստ արժանվույն»։
Որոշումն ընդունվեց։