Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2305
A A
Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզում կատարվել են զորքերի համալրման աշխատանքներ

Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատն ու ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակներում ամբողջությամբ կատարել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման աշխատանքները:

Ներգրավված զինապարտները ներկայացել են զորամասեր, ստացել իրենց համազգեստն ու հանդերձանքը, զենք-զինամթերքը:  Համալրվող տեխնիկան բերվել է հավաքակետեր, անցել  տեխզննություն և կանգնեցվել շարք: