Բացել լրահոսը Փակել լրահոսը
ateshian
A A
Քաղաքականություն

Արամ Աթեշյան. «Կանոնադրությունը ողջունելի է, սակայն կան ցավալի կետեր». ermenihaber.am

Կրոնական ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրությանը:

Աթեշյանը ողջունել է պատրիարքարանին ուղարկված գրավոր կանոնագիրը, սակայն ընդգծել, որ որոշ ցավալի կետեր կան:

«Մեր համայնքը երկար ժամանակ սպասում է պատրիարքական ընտրության: Տասնամյակից ավելի է, որ դժբախտաբար թափուր է մեր դարավոր պատրիարքական աթոռը: Երանաշնորհ ու սիրեցյալ մեր պատրիարքին` լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո, բնականաբար, պատրիարքական ընտրության հեռանկարը եղավ անշրջելի: Մեր համայնքի ներսում բոլոր պատրաստությունները կատարվեցին և ուրախ առիթ է, որ տրամաբանական ժամկետի մեջ պետության կողմից մեզ հասավ կանոնադրությունը: Սա խնդրի ողջունելի և դրական կողմն է, սա համարվում է հավաքական ձեռքբերում»,-ասել է Աթեշյանը:

Կրոնական ժողովի ատենապետը, անդրադառնալով կանոնադրությունում առկա  բացասական կետերին, նշել է, որ ընդհանուր տրամաբանությունը ներհակ չէ մեր ավանդույթներին, սակայն այսօրվա պայմաններում շատ ավելի լավ կլիներ, եթե սահմանափակումներ չլինեին արտասահմանաբնակ հոգևորականների թեկնածության համար: